Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 01.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը առթիվ այցելեցին Արենի և Եղեգնաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու երջանիկ ծերություն։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ 30.09.2022

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Լին Թրեյսիի հետ Վայոց ձոր էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, նշելով, որ գնդակոծությունների հետևանքով վնասներ են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, առողջարանները, մասնավոր կառույցներն ու քաղաքացիական բնակչությունը: Քննարկվել են

       Տնային տնտեսությունների կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողության գնահատման քննարկումներ Վայոց ձորի մարզպետարանում

Տնային տնտեսությունների կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողության գնահատման քննարկումներ Վայոց ձորի մարզպետարանում 30.09.2022

Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ եղած տվյալները համալրելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) իրականացնում է Հայաստանում դիմակայունության ռիսկերի ուսումնասիրություն, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, մասնակցությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, Պարենի համաշխարհային ծրագրի մշտադիտարկման և գնահատման բաժնի ղեկավար Դավիթ Միրզոյանի և հետազոտող Վահան Եդիգարյանի: Քննարկմանը մասնակցում էին նաև

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի 29.09.2022

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի:Հայտարարության տեքստին ծանոթանալ ներքոնշյալ հղումներով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է <Սիրանույշ> ճամբարում հյուրընկալած Ջերմուկի տուժած բնակավայրերի դպրոցական երեխաների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է <Սիրանույշ> ճամբարում հյուրընկալած Ջերմուկի տուժած բնակավայրերի դպրոցական երեխաների հետ 28.09.2022

Սեպտեմբերի 26-ին Վայոց ձորի թեմական ճամբարում հյուրընկալել են Ջերմուկի տուժած բնակավայրերի 13-17 տարեկան շուրջ 80 դպրոցական երեխաների: Առաջին օրը դպրոցականների հետ հանդիպել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Հյուրերը դպրոցականների հետ կիսվել են իրենց մտքերով, հույզերով ու զգացողություններով: Հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին, զրույցի ընթացքում կարևորելով արտակարգ իրավիճակներում արագ գործելու և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները: Դպրոցականներին խորհուրդ է տրվել մասնակցել աղետների պատրաստվածության տարբեր դասընթացների՝

Եղեգնաձորի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի

Եղեգնաձորի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի 28.09.2022

Եղեգնաձորի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 11.30-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 1: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 17:59:12