Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։ Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին, Վայոց ձորի մարզ կատարած այցի համար: Ներկայացրեց ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի Գորիսի դաշտային գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյան: Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված իրավիճակը Հայաստանում: Պաշտոնյաները քննարկել են նաև

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ 21.09.2022
Շնորհավոր տոնդ, և թող բոլոր օրերդ խաղաղ լինեն, ի'մ Հայաստան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզի ուժային կառույցների և Եղեգնաձոր համայնքի ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։ Մարզպետը ծաղիկներ խոնարհեց նաև գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, Ջերմուկի համայնքի ղեկավար Վահագն Արենյանի հետ այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին Ջերմուկ քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցված պատարագին:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելել են Վայքի բուժական միավորում։ Նույն օրը մարզպետ Արարատ Գրիգորյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ այցելել է նաև Ջերմուկի առողջության կենտրոն։ Այցելությունները նպատակ էին հետապնդում գնահատել բուժմիավորումների լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, ուշադրություն է դարձվել բժշկական օգնության կազմակերպման ու համալրման ընթացքին:

Ուշադրություն 15.09.2022
Հարգելի՛ վայոցձորցիներ Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների` հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։