Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սույն թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանն անվանակոչվեց սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված Նահապետ Նվերի Մարգարյանի անունով: Անվանակոչման միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։ Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհումը հայտնեց և երախտիքի խոսք ասաց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։ Հայ ազգը թշնամու առաջ երբեք չի ընկրկել,- նշեց Արարատ Գրիգորյանը և հավելեց՝ այժմ էլ մի բռունցք դարձած, հայացքը վաղվա խաղաղ օրվան հառած մեջքն ուղղելով առաջ է շարժվում ։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց,

Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 70 երեխաների Սուրբ Ծննդյան ավետիսների կատարումով խորագրով երկրորդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երևանի համերգասրահում: Համերգին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար, որը հնարավորություն ընձեռեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին համերգով հանդես գալ մայրաքաղաքում և

Ճանաչենք մերօրյա հերոսներին 30.01.2023
Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ այցելել է , որի անձնակազմը 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել է իրական խիզախություն և հայրենասիրություն՝ պատվով իրականացնելով իր առջև դրած խնդիրները

ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի չորրորդ հավաքը 30.01.2023
Հունվարի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի չորրորդ հավաքը, որի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Մեր նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները։ Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 30.01.2023
Սույն թվականի հունվարի 31-ին, ժամը 14:00-ին Ջերուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2023
Հարգարժա՛ն հրամանատարներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ. Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ մեր խորին հարգանքն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հայրենիքին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանները, պայքարում սեփական հողում ապրելու իրավունքի համար և ապահովում հայ ժողովրդի խաղաղ կյանքը։