Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

<Վայք բժշկական կենտրոն>-ն արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրին 09.12.2022
Ռազմական բուժաշխատողի օրվա և ՀՀ զինված ուժերի ռազմական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության հետ համագործակցության համար ՀՀ Վայոց ձորի մարզի փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 15.11.2022 թվականի N 1388 հրամանով, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը շնորհավորում է -ի ողջ անձնակազմին և տնօրեն Ռոբերտ Ասլանյանին, շնորհակալություն հայտնում՝ հայրենիքի պաշտպանների՝ հայ զինվորի ու սպայի առողջության պահպանման և վերականգման գործում ցուցաբերած մասնագիտական գործունեության ու նվիրումի համար: Նշենք, որ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 08.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 13 նիստը 06.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիս համայնքի Շատին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 13 նիստը: Օրակարգին ծանոթանալ հետևյա

Իրազեկում 05.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը: Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-18:00: Հասցեն՝

Տեղեկացում 02.12.2022
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.