Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին: Այցի շրջանակում տեղի ունեցավ մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և պարտադիր հավաստագրման գործընթացին վերաբերող խորհրդակցություն, մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների, բուժաշխատողների և հավաստագրման գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը: Հանդիպման նպատակը
Հուլիսի 15-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է հանդիպում՝ ծրագրի իրազեկման նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում
Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը 14.07.2022
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, բարի ճանապահ, անվտանգ ծառայություն և բարի տունդարձ մաղթեց նորակոչիկներին: Նրանց հորդորեց խստորեն պահպանել զինվորական ծառայության կարգ ու կանոնը և պատվով ու բարձր պատասխանատվությամբ ծառայել հայրենիքին: Ուժ ու եռանդ չխնայել հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախի խաղաղությունն ապահովելու գործում: Օրհության խոսք ասաց
Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 14.07.2022
2022 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին կարող եք ծանոթանալ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երկրորդ նիստը 14.07.2022
2022 թվականի հուլիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց մարզպետարանի և համայնքների միջև կառուցողական և արդյունավետ համագործակցության կարևորությունը մարզի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։