Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ համայնքում անցկացվող <Yeremyan Farm Fest> փառատոնին 23.05.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ խոշորացված համայնքում գործունեություն ծավալող Yeremyan Projects ընկերության տավարաբուծական ֆերմայի կողմից առաջին անգամ անցկացվող փառատոնին։ Փառատոնին ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Հայտարարություն 19.05.2023
Հարգելի՛ վայոցձորցիներ Տեղեկացնում ենք, որ հունիսի 2-ից 4-ը մարզահամերգային համալիրում տեղի կունենա աննախադեպ ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհավաքի տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների։ Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:

Սույն թվականի մայիսի 8-ից 10-ը ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն, որտեղ ներկա գտնվեց Ջերմուկ քաղաքին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը։ Արխանգելսկի մայրաքաղաքում լուսանկարչական ցուցահանդես բացելու գաղափարը, որը նպատակաուղղված է տեղի երիտասարդությանը և բնակիչներին ծանոթացնել Ջերմուկ քաղաքի հետ, առաջացել է ապրիլին կամավորության թեմայով տեսահամաժողովից հետո:

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ: Հանդիպումը նվիրված էր համագործակցության հեռանկարային ոլորտների քննարկմանը։ Հանդիպման օրակարգի առանցքում մարզերի միջև զբոսաշրջության, արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերն էին:

Վայոց ձորի մարզը շարունակում է ընդլայնել իր ապակենտրոնացված համագործակցության շրջանակները։ Մայիսի 15-ին կնքվեց միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։ Հուշագիրը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։