Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզը շարունակում է ընդլայնել իր ապակենտրոնացված համագործակցության շրջանակները։ Մայիսի 15-ին կնքվեց միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։ Հուշագիրը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։

Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկիի հետ։ Բարձր գնահատելով մարզերի միջև առկա համագործակցության մակարդակը, կողմերը նշեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի երկու մարզերի փոխգործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ, ինչի վկայությունն է Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի միջև պայմանավորվածությունների հաջող իրականացումը։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2023թ.–ի հունիսի 5-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ լոտ 1 . Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0044-0050, հասցե՝ ք., Եղեգնաձոր Ա. Մյասնիկյան փողոց, 1-ին նրբանցք, 1/1 հողամաս, 0.05492 հա, 2 439 440 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի,...

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 12.05.2023
Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Արխանգելսկի մարզում 10.05.2023
Մայիսի 9֊ին ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Արխանգելսկի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի 05.05.2023
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 10.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս