Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին 03.11.2023
Նոյեմբերի 1-ին մարզպետ Արարատ Գրիգորյանը ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պատրիկ Սվենսոնին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև վերջին շրջանում Շվեդիայի կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման արարողությունը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին կարևոր իրադարձության կապակցությամբ և իր խոսքում նշել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը։

ՀՀ Վայոց ձորի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 01.11.2023
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց 30.10.2023
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց: ,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել:



