Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում կենդանիների և մարդկանց բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են մարզային իշխանությունների անմիջական հսկողության ներքո

23.07.2019

  Վայոց ձորի մարզում կենդանիների և մարդկանց բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են մարզային իշխանությունների անմիջական հսկողության ներքո:
- <Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն> ՊՈԱԿ-ի ՎՁՄ մասնաճյուղի և տարածաշրջանային ամբուլատորիաների աշխատակիցների կողմից մարզի այն համայնքներում, որտեղ խոշոր և մանր եղջրավոր կենդանիների մոտ արձանագրվել է բրուցելյոզ հիվանդություն, իրկանացվել է ազգաբնակչության անվճար հետազոտություն բրուցելյոզի նկատմամբ: 2019 թվականի հունվարի մեկից մինչ օրս մարզում հայտանաբերվել են բրուցելյոզով հիվանդ տասը մարդ:
- Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջրավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջրավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջրավոր կենդանիները, այն դեպքում, երբ պետպատվերով նախատեսված է տարեկան երկու անգամ ստուգել խոշար եղջերավոր կենդանիներին և մեկ անգամ մանր եղջրավորներին: Ստուգումները կշարունակվեն մինչև հիվանդության լիարժեք լիկվիդացումը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ <Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն > ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի կողմից անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերի, սպանդի ենթարկված տարածքների ընքացիկ և վերջնական ախտահանություն կատարելու համար:
- ելնելով տուժածների սոցիալական ծանր պայմաններից մարզային իշխանությունները տուժած ընտանիքներին տրամադրել են դրամական որոշակի օգնություն:
- <Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն > ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետերի և աշխատակիցների կողմից բնակչության շրջանում կատարվել են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ՝ բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ:
- ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 58 կարգադրությամբ մարզի հեռագնա արոտավայրերում արոտավայրերի նպատակային և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մարզային հանձնաժողով ամառային արոտներում պահվող Արարատի և Արմավիրի մարզերից բերված մանր և խոշոր եղջրավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ստուգիչ հետազոտություն կատարելու համար: Երեք անգամ հանձնաժողովը Ջերմուկ համայնքի ամառային արոտներում իրականացրել է ստուգիչ հետազոտություններ, աշխատանքները շարունակվում են:
Տեղեկացում՝  ըստ գործող հրահանգի՝ հարկադիր սպանդի ենթարկված մանր եղջերավոր կենդանիների մսեղիք կարելի է օգտագործել ջերմային մշակումից հետո, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքը թույլատրվում է օգտագործել առանց սահմանափակումների, եթե ներքին օրգանները ախտահարված չեն::

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոն
<Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45