Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

06.07.2017

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝  հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Չիվա համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.44405 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, Վայոց ձորի մարզի Վերնաշենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.04 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին, Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքի պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.126 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու մասին, Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.05 հա այլ հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը:
Հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45