Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի <<Գլաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


   ՀՀ  կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ( նշանակման ) կարգի 2-րդ կետի համաձայն ՝ Վայոց ձոր մարզի << Գլաձորի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ ՝ հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար:

    1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝ .
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) ( այդ թվում էլեկտրոնային տարբերակով).
5) ինքնակենսագրություն:

    Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են Վայոց ձոր մարզի <<Գլաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում  2022 թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի հանգստյան ( շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված տոնական և հիշատակի օրերից:

   Հավակնորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով gladzor@schools.am էլեկտրոնային փոստին:

   Մրցույթը տեղի կունենա 2022թ. մարտի 29-ին ժամը 15:00-ին , ՀՀ Վայոց ձոր մարզի <<Գլաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում:

Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Գլաձոր, 40/33:

Հեռախոս +37428120943:

Տեղեկությունների համար դիմել՝  հետևյալ հեռախոսահամարներով  +37493369882 (Հ. Հարությունյան) կամ +7477306754 (Ա. Ստեփանյան):
 

Հայտարարված է` 21.02.2022

Վերջին ժամկետը` 14.03.2022

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58