Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական, Գողթանիկի հիմնական, Վարդահովիտի հիմնական դպրոցների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

    ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ, ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
 

    Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը( հավաստագիր):

     Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:

     Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ> ՊՈԱԿ-ում 2021 թվականի դեկտեմբերի 17- ից մինչև 2022 թվականի հունվարի 10-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

    Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 25-ին` ժամը 14:00-ին <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ > ՊՈԱԿ-ում:

     Հասցե` ՀՀ  Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Վարդահովիտ բնակավայր, փողոց 7, շենք 4:
Տեղեկությունների համար զանգահարել +37477-04-04-35 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 20.12.2021

Վերջին ժամկետը` 10.01.2022

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01