Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

<ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ> ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար

     ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված (փոփոխություն՝ 27 օգոստոսի 2021 թվականի N 1380-Ն) պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն ՝
<ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ > ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

   1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

    2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  <ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ> ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

    Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24 -ին՝ ժամը 15:00-ին,
<ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԵԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ> ՊՈԱԿ -ում:

Հասցեն` Վայոց ձորի մարզ, գ. Ազատեկ, 14-րդ փողոց, շենք 11:

Տեղեկությունների համար դիմել Կարինե  Մինասյանին:
Հեռ.` 095-44-47-53
Էլ . հասցե` karineminasyann@gmail.com

Հայտարարված է` 21.10.2021

Վերջին ժամկետը` 10.11.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27