Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի <Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

  ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված /փոփոխություն՝ 27 օգոստոսի 2021 թվականի N 1380-Ն /պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ <ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

     1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

    2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

5) ինքնակենսագրություն:

   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

    Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին,
<ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ -ում, հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Գնդեվազ, 4-րդ փողոց, շենք 2:

Տեղեկությունների համար դիմել Դ. Աղաբեկյանին
Հեռ.` +37498-07-15-15
Էլ . հասցե` da10041995@gmail.com

Հայտարարված է` 15.10.2021

Վերջին ժամկետը` 03.11.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37