Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի <Հերհեր գյուղի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (7 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
ՀՀ Վայոց ձորի մարզի <Հերհեր գյուղի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ը հայտարարվում է մրցույթ՝ հաստատության ֆիզիկայի (7 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1),
- մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապա- տասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմμերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` (+37493) 83-65-03 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 27.09.2021
Վերջին ժամկետը` 05.10.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`