Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <ՀՀ Վայոց ձորի մարզի Սալլի հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղի համար

   <ՀՀ Վայոց ձոր մարզի Սալլիի հիմնական դպրոց> ՊՈԱԿ -ը հայտարարում է մրցույթ՝ հաստատության դասվարի /19 դասաժամ/, անգլերենի /12դասաժամ/, ինֆորմատիկայի /4 դասաժամ/, աշխարհագրության / 6 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

    Մրցույթի մասնակիցների գիտելիքները և մասնագիտական կարողությունները ստուգումն անցկացվում է երկու փուլով թեստավորում և հարցազրույց ըստ ՀՀ ԿԳՍՄ նախարարության հաստատած հարցաշարերի:

   Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1 /,
2. Փաստաթուղթ դիպլոմ <Հանրակրթության մասին>  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1- ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն / Ձև 5 /,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարմանը հավաստող ձաստաթղթեր / դրանց առկայության դեպքում /
6. Մեկ լուսանկար 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝   Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

    Փաստաթղթերի պատճեների հետ ներկայացնել բնօրինակները :
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ,ամեն օր ժամը 10 : 00-ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

     Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոցում:
Հասցեն Վայոց ձորի մարզ գյուղ Սալլի : Հեռախոս +37493 493626 , +37495 493626

Հայտարարված է` 23.09.2021

Վերջին ժամկետը` 05.10.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.25.51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40