Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <Աղնջաձորի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղի համար

   ՀՀ Վայոց ձորի մարզի <Աղնջաձորի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ը Հայտարարվում է մրցույթ՝ հաստատության հայոց լեզվի և գրականության (12 դասաժամ), ֆիզկուլտուրայի (22 դասաժամ), ֆրանսերենի (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

    Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

    Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձեւ 5), 
  •  այլ պետությունների քաղաքացիները`  ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  •  ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

    Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:

      Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոցում:

    Հասցեն՝ գ. Աղնջաձոր, 5 փ., 26:
Տեղեկությունների համար զանգահարել` (+37493) 83-21-30 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 23.09.2021

Վերջին ժամկետը` 05.10.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-18 18:20:33