Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ <ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի մասին

  ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ , 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Քարագլխի, Աղնջաձորի, Թառաթումբի միջնակարգ դպոցների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

   1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր
պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

   2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

   Փաստաթղթերն ընդունվում են Աղնջաձորի միջնակարգ դպրոցում
2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 01-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00 -ից մինչև ժամը 15.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:

   Մրցույթը տեղի կունենա 2021թվականի հոկտեմբերի 15 -ին՝ ժամը 14 00-ին,
Վայոց ձորի մարզի Աղնջաձորի միջն. դպրոց ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գ. Աղնջաձոր, 5-րդ փողոց, շենք 26:

   Տեղեկությունների համար դիմել +374 94626518 հեռախոսահամարով(Քարամյան Մեսրոպ)

Էլ. հասցե՝mesrop.qaramyan69@mail.ru

Հայտարարված է` 10.09.2021

Վերջին ժամկետը` 01.10.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57