Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի մասին
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ում
2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00 -ից մինչև ժամը 17.00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին:
ՀՀ Վայոց ձորի մարզի <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ՀՀ Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք,բն.Զառիթափ, 8 -փող. շենք- 1:
Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ +37493-809004, էլ փոստ՝ zaritap@schools.am:
Հայտարարված է` 10.09.2021
Վերջին ժամկետը` 01.10.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`