Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոովի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին

     ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի
Կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

    1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
 

     Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում 2021թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամենօր՝ ժամը 9.00 ից մինչև ժամը 17.00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

    Մրցույթը տեղի կունենա 2021թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ին:

    ՀՀ Վայոց ձորի մարզի <<Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք, 39 -փող. շենք- 19:


  Տեղեկությունների համար դիմել՝  հեռախոս՝ +37493662899, էլփոստ՝ malishka2@schools.am:

Հայտարարված է` 10.09.2021

Վերջին ժամկետը` 30.09.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53