Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի քիմիայի ուսուցչի թափուր տեղի համար

 ՀՀ Վայոց ձորի մարզի <Ազատեկի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարվում է մրցույթ՝ հաստատության քիմիայի(8 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  •  դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
  •  բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  •  անձը հաստատող փաստաթուղթ,
  •  <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
  •  ինքնակենսագրություն (Ձև 5),
  •  այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  •  ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  •  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  •  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոցում. հասցեն Վայոց ձորի մարզ, գյուղ Ազատեկ 14-րդ փողոց 11 փակուղի:
Հարցերի համար զանգահարել +37498108060 հեռախոսահամարին:

Հայտարարված է` 01.09.2021

Վերջին ժամկետը` 14.09.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-29 18:15:01