Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱԸՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի <Քիմիա> և <Կենսաբանություն> առարկաների ուսուցչի թափուր տեղերի մրցույթի մասին

 Հայտարարվում է մրցույթ՝ <ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի <Քիմիա> և <Կենսաբանություն> առարկաների (22 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3x4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթութղ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ-ն, պետական լիազորված մարմնի կայքէջերում և <Կրթություն> շաբաթաթեթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից ՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+37493) 79-98-25 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 26.08.2021

Վերջին ժամկետը` 14.09.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45