Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր 99-3.1-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր 99-3.1-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
Աշխատանքային փորձ`
հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթներ`
1. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ Մարզպետին և Գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունների օրինականության ապահովման, Մարզպետարանի կառուցվածքային և Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից Մարզպետի և Գլխավոր քարտուղարի ընդունած իրավական ակտերի՝ որոշումների, կարգադրությունների և հրամանների նախագծերի ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրության աշխատանքները.
2. մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի օրինականության ուսումնասիրությանը և ծագած խնդիրների լուծման վերաբերյալ Բաժնի պետին ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
3. մասնակցում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրությանը.
4. Մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին տալիս է պարզաբանումներ ՝ ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ, տրամադրում է մեթոդական ցուցումներ.
5. Իրականացնում է քաղաքացիների և պաշտոնատար անձանց ընդունելություն, տրամադրում է անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն և համապատասխան տեղեկատվություն.
6. ուսումնասիրում է Բաժնին հասցեագրված նամակները, գրությունները, հանձնարարկանները, քննարկում և օրենքով սահմանված ժամկետում ապահովում է դրանց լուծումը.
7. մասնակցում է վարչական և կարգապահական խախտումների հետ կապված գործերի կազմման և վարման աշխատանքներին.
8. Բաժնի իրավասության շրջանակներում մասնակցում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը.
9. մասնակցում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի ուսումնասիրությանը և ներկայացնում է առաջարկություններ ու դիտողություններ:

Պահանջվում է նաև՝
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021թ. օգոստոսի 30-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ Վայոց ձորի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերի պատճենները իսկականի հետ միասին.
- դիմում Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագիր
-դիպլոմ
- աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվի քաղվածք
- արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենը.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի
Աշխատավարձը կազմում է 175,932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար իննը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:

Դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրությունը կատարելու է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հարցազրույցի միջոցով:
Տվյալ թափուր պաշտոնի զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 21.12.2021 թվականը (հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ փաստաթղթերն ուղարկել անձնակազմի կառավարման բաժնի էլեկտրոնային հասցեով` vdzorkadr@mail.ru
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
+374281 2 55 95

 


Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի
գլխավոր քարտուղար պարոն Ա.Կարապետյանին

----------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

----------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամար


ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________ (ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար)
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ___________________________ (ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն) ______________________________________________________________________________________3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ______________________ ____________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ___________________________________________________ (տառապում եմ, չեմ տառապում) 5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, կրթական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից) ______________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________ (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ _____________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող՝ ______________________ __________________________
ստորագրություն անուն, ազգանուն
<<_____>> _______________2021 թ

 

Հայտարարված է` 25.08.2021

Վերջին ժամկետը` 30.08.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-29 18:15:01