Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին

     Վայոց ձորի մարզի <Ջերմուկի  թիվ 3 միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:


 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
    1) ՀՀ քաղաքացիությունը.
    2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
    2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
    1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ             
        նույնականացման քարտի պատճենը.
    3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
    4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային     
        տարբերակներով.
    5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում
2021 թվականի հուլիսի 30 -ից մինչև օգոստոսի 20 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 -ից մինչև ժամը 15 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 2 -ին՝ ժամը 12 - ին,
Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում , ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ

Տեղեկությունների համար դիմել hakobsamsonyan@mail.ru էլ-փոստով կամ զանգահարել  +37493999213 հեռախոսահամարին:

 

Հայտարարված է` 02.07.2021

Վերջին ժամկետը` 20.08.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53