Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին
Վայոց ձորի մարզի <Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ
նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային
տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում
2021 թվականի հուլիսի 30 -ից մինչև օգոստոսի 20 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 -ից մինչև ժամը 15 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 2 -ին՝ ժամը 12 - ին,
Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում , ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ
Տեղեկությունների համար դիմել hakobsamsonyan@mail.ru էլ-փոստով կամ զանգահարել +37493999213 հեռախոսահամարին:
Հայտարարված է` 02.07.2021
Վերջին ժամկետը` 20.08.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`