Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող <Եղեգնաձորի երաժշտական դպրոց> և <Եղեգնաձորի մշակույթի կենտրոն> պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 
1. < Եղեգնաձորի մշակույթի կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն
2. <Եղեգնաձորի երաժշտական դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրեն

     Տնօրենի ընտրության (նշանակման)
1) պարտադիր պայմաններն են`
     ա) բարձրագույն կրթություն.
     բ) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
     գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
     դ) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

2) լրացուցիչ պայմաններն են`
     ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
     բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
     գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
     դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
     ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
     զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը կկայանա 2021 թվականի սեպտեմբերի 3-ին `
<Եղեգնաձորի երաժշտական դպրոց> ՊՈԱԿ ժամը 10:00
<Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն> ՊՈԱԿ ժամը 14:00

      Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման են ներկայացնում `
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված).
7) տեղեկանք մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
9) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 10:00 -16:00 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  2021 թվականի  օգոստոսի 3-ը :   

Մրցույթը կկայանա Վայոց ձորի մարզպետարանի շենքում (ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):

 Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի  մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):

Հայտարարված է` 28.06.2021

Վերջին ժամկետը` 03.08.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42