Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի քիմիայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
ՀՀ Վայոց ձորի մարզի <Ազատեկի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարվում է մրցույթ՝ հաստատության քիմիայի(11 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հունիսի 19-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 15:00-ին, Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոցում. հասցեն Վայոց ձորի մարզ, գյուղ Ազատեկ 14-րդ փողոց 11 փակուղի:
Հարցերի համար զանգահարել +37498108060 հեռախոսահամարին:
Հայտարարված է` 08.06.2021
Վերջին ժամկետը` 19.06.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`