Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին
ՀՀ Վայոց ձորի մարզի <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ում
2021 թվականի հունիսի 4-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 17.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք, բնակավայր Զառիթափ, 8-րդ փողոց. շենք 1:
Տեղեկությունների համար դիմել. հեռախոս՝ բջջ.+37493 80 90 04, էլ փոստ՝ zaritap@schools.am:
Հայտարարված է` 03.06.2021
Վերջին ժամկետը` 24.06.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`