Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին
ՀՀ Վայոց ձորի մարզի << Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են `
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում `հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը,
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 16-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ , ամեն օր ժամը 09°° - 15°° - ն, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 20-ին ` ժամը 14°°-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում :
Հասցե ` ՀՀ Վայոց ձորի մարզ , քաղաք Ջերմուկ , Շահումյան 7
Էլ. հասցե` jermuk1@schools.am
Հեռախոս` +37493007554 , +37494007141
Հայտարարված է` 15.03.2021
Վերջին ժամկետը` 05.04.2021
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`