Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <Բարձրունու միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին

 ՀՀ Վայոց ձորի մարզի <Բարձրունու միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  •  ՀՀ քաղաքացիությունը,
  • Բարձրագույն կրթությունը,
  •  Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  •  Հաստատության ղեկավարման (հավաստագրի) պատճենը,
  •  Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ)
  • Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  •  Աշխատանքային գրքույկի պատճենը։

    Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 26-ից փետրվարի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 16։00 -ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի։ Մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզի Բարձրունու միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Զառիթափի համայնք,  գյուղ Բարձրունի,  1-ին փողոց, շենք N7։
Տեղեկությունների համար զանգահարել՝ խորհրդի նախագահ՝ Վ․ Գևորգյանին (+37498) 93-28-10 կամ (+37477) 34-94-12 հեռախոսահամարներով։

Հայտարարված է` 17.02.2021

Վերջին ժամկետը` 26.02.2021

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-51
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45