Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

                                                  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը 2021 թվականի հունվարի 25-ին ժամը 16։00-ին հայտարարում է մրցույթ Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։

 

2. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող պահանջներն են՝

 

1) առնվազն միջին մասնագիտական կրթություն,

2) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությումնների մասին» ՀՀ օրենքների իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

 

3. Երկրորդ կարգի մասնագետի պաշտոնի նկարագիրը.

 

3.1. Երկրորդ կարգի մասնագետը`

1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին, կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,

2) չունի իրեն ենթակա աշխատողներ,

3) չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ,

4) պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար,

5) աշխատակազմի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում,

6) աշխատակազմի աշխատողների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում,

7) աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի,

8) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքի ավագանու ընդունած որոշումները և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ,

9) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ընդունած իրավական ակտերի ուսումնասիրմանը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ,

10) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով կատարում է նրանց դիմում-գանգատների ուսումնասիրությունները և ներկայացնում առաջարկություններ,

11) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով,

12) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին,

13) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,

14) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

15) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին,

16) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,

17) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,

18) Երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

3.2. Երկրորդ կարգի մասնագետին շնորհվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։

4. Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է տեղում՝ փաստաթղթերը ներկայացնելիս),

2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,

3) հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում (ձևը լրացվում է տեղում՝ փաստաթղթերը ներկայացնելիս),

4) հայտարարություն այն մասին, որ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել (ձևը լրացվում է տեղում՝ փաստաթղթերը ներկայացնելիս),

5) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

7) անձնագրի պատճենը։

 

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը:

Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի հունվարի 11-ը ժամը 18.00-ն:

 

Հարցերի համար դիմել Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ

Հեռախոս՝ /+374281/ 2-34-46, Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Գլաձոր, փողոց 33, շենք 41


Էլ փոստ՝ gladzor.vayotsdzor@mta.gov.am  

Հայտարարված է` 17.12.2020

Վերջին ժամկետը` 11.01.2021

Պատասխանատու անձ` Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Գլաձոր, փողոց 33, շենք 41
Հեռ.` +374281.2-34-46
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58