Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ .Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ .Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Վայքի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետ (ծածկագիր` 69-4.1-10 )
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներն են`
Գործակալության պետի հանձնարարությամբ կատարում է բազմաբնույթ տնային այցելություններ, հայտնաբերում է անապահով ընտանիքներին, հաշվառում խոցելի սոցիալական խմբերին և աջակցում նրանց, կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Առնվազն միջնակարգ կրթություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ (հասցեն` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռ 2-22-52, 2-55-95) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1.   գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  2.  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
  3.  աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  4.  քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
  5.  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  6.  մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  7.  անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9 00-ից մինչև 17 00.-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից :

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24-ը հուլիսի 2012 թ.:
 

Հայտարարված է` 18.07.2012

Վերջին ժամկետը` 24.07.2012

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40