Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀՀ .Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ .Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Վայքի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետ (ծածկագիր` 69-4.1-10 )
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներն են`
Գործակալության պետի հանձնարարությամբ կատարում է բազմաբնույթ տնային այցելություններ, հայտնաբերում է անապահով ընտանիքներին, հաշվառում խոցելի սոցիալական խմբերին և աջակցում նրանց, կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Առնվազն միջնակարգ կրթություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ (հասցեն` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռ 2-22-52, 2-55-95) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
- աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
- քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
- անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9 00-ից մինչև 17 00.-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24-ը հուլիսի 2012 թ.:
Հայտարարված է` 18.07.2012
Վերջին ժամկետը` 24.07.2012
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5