Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի(ծածկագիր՝99-1.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6.ինքնակենսագրություն
7. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 17-ից մինչև 28-ը՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և 14:30-ից- 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 20-ին ՝ ժամը 11:00-ին,ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում /ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի <Հարցարան> և <Արդի հիմնախնդիրներ> ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256 615 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր տսանհինգ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
- ՀՀ սահմանադրություն
Հոդվածներ՝1, 2, 4, 5, 6, 14, 21, 47, 48, 49, 124, 129, 131, 134, 147
Հղումը՝https://www.president.am/hy/constitution-2015/
- <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 26, 31,32
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549
- <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8, 10, 14, 15, 20, 28
հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150577
• <Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 7, 9, 12, 19, 23
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120842
- <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 5, 6, 8, 16, 17, 19, 20, 21, 24
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
- ՀՀ Հողային օրենսգիրք
Հոդվածներ՝ 8, 10, 15, 24, 32, 57, 74
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=74667
- <Քաղաքաշինության մասին. ՀՀ օրենք
Հոդված 3, 6, 9, 10, 10.1, 10.2, 13, 14.3, 17, 20, 22.1, 23, 24, 26
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69797
- <Ավտոմոբիլային ճանապարհների մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ 2,3, 13 ,14, 19
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=29748
- <Տարածքային կառավարման մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝5, 6, 9, 10, 11
Հղումը՝http://www.irtek.am/views/act.aspx?aid=152117
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2. Համակարգչային հմտություններ § 2.3, 3. Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6. Էլեկտրոնային աղյուսակներ § 6.3
հղումը՝http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2.Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2.1, 3.Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8. տվյալների հենքեր § 8.3:
հղումը՝http: http://online.fliphtml5.com/fumf/irey/
<Հայոց լեզու և հայ գրականություն > 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920
• <Գրավորխոսք>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
- <Աշխատակազմի կառավարում> կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- <Խնդրի լուծում> կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- <Որոշումների կայացում> կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ +374281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@mta.gov.am կամ vdzorkadr@mail.ru
Թեսթի ձևանմուշը կցվում է:
Հայտարարված է` 17.07.2020
Վերջին ժամկետը` 28.07.2020
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`