Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը  հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն  զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին  մրցույթ՝ մարզպետարանի քարտուղարության   պետի  (ծածկագիր՝99-2-Ղ4-1) 

 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն  զբաղեցնելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության  պետի  (ծածկագիր՝99-2-Ղ4-1) պաշտոնի  բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:  

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության   պետի  (ծածկագիր՝99-2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

7. Ինքնակենսագրություն
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի  հուլիսի 7-ից մինչև 2020 թվականի հուլիսի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և  14:30-ից- 17:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի   <Հարցարան> ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 615 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

 

·         ՀՀ Սահմանադրություն

 Հոդվածներ 1, 2, 4, 5,   21, 48, 49, 124, 131, 147

Հղումը՝ https://www.president.am/hy/constitution-2015/

 

·         ՀՀ Քաղաքացիական օրենսգիք

Հոդվածներ՝ 50, 51, 177, 322, 328, 329, 330

Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

 

<Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին> ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 19, 20, 28, 33, 35

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264

 

·          <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենք

 Հոդվածներ  26, 31,32

Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

 

·         <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենք

Հոդվածներ 6, 8, 10, 14, 15, 20

  հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

·         <Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> ՀՀ օրենք

Հոդված   5, 7, 9, 12, 19, 23

Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

·          <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենք

Հոդվածներ՝  4, 5, 6, 8, 16, 17, 19, 20, 21, 24

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

·          <Տարածքային կառավարման մասին> ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 5, 6, 9, 15

        Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=152117

 

·         <Գնումների մասին> ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 13,18, 37

 Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

 

<Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենք

·         Հոդվածներ 3,5,6, 9, 10, 11

Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

 

·         Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5,                                          2. Համակարգչային հմտություններ § 2.3,    3. Ինֆորմացիայի քանակի չափում  § 3.3,  6.  Էլեկտրոնային աղյուսակներ § 6.3 

հղումը՝http://fliphtml5.com/fumf/egdx

 

Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3,  2.Համակրգչային հեռահաղորդակցուղիներ  § 2.1,  3.Գրաֆիկական խմբագրիչներ  § 3.1,  8. տվյալների հենքեր §  8.3:

հղումը՝http: http://online.fliphtml5.com/fumf/irey/

 

<Հայոց լեզու  և հայ գրականություն > 2018 թվական, Շտեմարան  N 1, բաժիններ՝ 1, 2,

 հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920

 

<Գրավոր խոսք>, Վազգեն  Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

·          <Աշխատակազմի կառավարում> կոմպետենցիա,
հղումը՝
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

      <Խնդրի լուծում> կոմպետենցիա,
հղումը՝
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

·         <Որոշումների կայացում> կոմպետենցիա,  հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման  բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր,Շահումյան 5), հեռախոսահամար՝ +374281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@mta.gov.am կամ vdzorkadr@mail.ru

Թեսթի ձևանմուշը :

Հայտարարված է` 07.07.2020

Վերջին ժամկետը` 16.07.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37