Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրություն հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների   գործադիր մարմինների ընտրություն հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

  

1. << Հռիփսիմե գյուղական  բժշկական  ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի  տնօրեն

2. <<Աղավնաձորի  առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի  տնօրեն  

3. <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի  տնօրեն

 

Տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`

1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

Լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

3) օտար լեզվի իմացություն 

7. Մրցույթը կկայանա 2020  թվականի     օգոստոսի 21–ին`

 

         1.<< Հռիփսիմե գյուղական  բժշկական  ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի  տնօրեն - ժ. 1100 -ին:

         2. <<Աղավնաձորի  առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի  տնօրեն - ժ. 1300 -ին:

3. <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի     տնօրեն -  ժ. 1500 -ին:

 

8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Վայոց ձորի մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

 

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1200 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  2020 թվականի հուլիսի 20-ը:

 Մրցույթը կկայանա Վայոց ձորի մարզպետարանի շենքում :

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարան`  անձնակազմի կառավարման բաժին, հեռ` +374281 2 55 95: 

 

Հայտարարված է` 03.06.2020

Վերջին ժամկետը` 20.07.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:09:43