Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրություն հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրություն հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. << Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի տնօրեն
2. <<Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն
3. <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն
Տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր պայմաններն են`
1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
Լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
3) օտար լեզվի իմացություն
7. Մրցույթը կկայանա 2020 թվականի օգոստոսի 21–ին`
1.<< Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի տնօրեն - ժ. 1100 -ին:
2. <<Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն - ժ. 1300 -ին:
3. <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն - ժ. 1500 -ին:
8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Վայոց ձորի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1200 , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հուլիսի 20-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարան` անձնակազմի կառավարման բաժին, հեռ` +374281 2 55 95:
Հայտարարված է` 03.06.2020
Վերջին ժամկետը` 20.07.2020
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`