Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր տնտեսագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝99-1.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝99-1.1-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝99-1.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 26-ից մինչև 2020 թվականի հունիսի 5-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և 14:30-ից- 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին,ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում /ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի <Հարցարան> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
• ՀՀ Սահմանադրություն
հոդվածներ՝ 1 ,2,4,5,14,21,49,124, 134, 147
Հղումը՝ https://www.president.am/hy/constitution-2015/

• ՀՀ աշխատանքային օրենսգիրք Հոդվածներ՝ 100, 148, 154, 158, 184, 188, 225, 229
Հղումըhttp://www.irtek.am/views/act.aspx?aid=150003

• <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 26, 31, 32
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

• <Տարածքային կառավարման մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 5, 6, 9, 13, 14, 15
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=152117

• <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3, 5, 6
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

• <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 6 , 8, 10, 14, 15,
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150577

• <Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> ՀՀ օրենք հոդվածներ՝ 5, 7, 9, 12, 19, 22,23
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120842

• <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4, 5, 6, 8, 16, 17, 19, 20, 21, 24
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120807

• <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենք հոդվածներ՝ 3, 4, 5,6
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=84895

• <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 6, 12, 16, 17, 19, 24, 25,34, 38, 39
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=75497

• <Գանձապետական համակարգի մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 8, 10, 11, 13
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=65102

• <Գնումների մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 13, 18, 37
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

• <Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, վարձատրության մասին> ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3, 5, 6, 7, 19, 21, 22, 24, 27
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150159

• Ինֆորմատիկա 7-րդդասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2.Համակարգչային հմտություններ § 2.3, 3. Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3,6.Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3,
• Ինֆորմատիկա 8-րդդասարան1.Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2. Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3.Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1,8.Տվյալների հենքեր § 8.3:
o հղումը՝http://fliphtml5.com/fumf/egdx
• <Հայոց լեզու և հայ գրականություն > 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝https://lib.armedu.am/resource/23920
• <Գրավոր խոսք>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալթեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված ևՀայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• <Խնդրի լուծում>
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• <Հաշվետվությունների մշակում>
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր,Շահումյան 5), հեռախոսահամար՝ +374281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vdzorkadr@mail.ru
Թեսթի ձևանմուշը կցվում է

 

Հայտարարված է` 26.05.2020

Վերջին ժամկետը` 05.06.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45