Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

                                                                                                             ավելված 1
                                                            Եղեգիս համայնքի ղեկավարի 2020 թվականի
                                                                                     մայիսի 18-ի N 104 Ա որոշման


                                        Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.2-5)
Առաջին կարգի մասնագետը `
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ/ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համատեղ անմիջականորեն մասնակցում է համայնքի տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման աշխատանքներին,
գ/ համապատասխանեցնում է տեղական տնտեսական զարգացման պլանը առկա այլ փաստաթղթերի հետ, ներառյալ՝ մշակված ռազմավարությունները, ծրագրերը և մասնավոր հատվածի պլանները,
դ/իրականացնում է տեղական տնտեսական վերլուծություններ՝ տեղական համագործակցություն, ֆինանսների հասանելիություն ,ենթակառուցվածքներ և ընթացակարգեր, մարդկային կապիտալ, արտաքին դիրքավորում և մարքեթինգ թեմաների շրջանակներում,
ե/համակարգում է գործողությունների պլանի մշակման ու իրականացման գործընթացը՝առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում
զ/նպաստում է տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևվակերպմանը,ինչպես նաեւ գործողությունների ու նախագծերի սահմանմանը,
է/նախաձեռնում և իրականացնում է գործողություններ, որոնք ուղված են գյուղատնտեսության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը համայնքում,
ը/նախաձեռնում և իրականացնում է գործողություններ, որոնք ուղղված են գործարաար միջավայրի զարգացմանը համայնքում,
թ/ գործում է որպես հիմնական կոնտակտային անձ ՝գործարարների և ինվեստորների, ինչպես նաև պետական գործակալությունների համար,
ժ/աջակցում է աշխատուժի զարգացման գործընթացին,
ի/տրամադրում է տնտեսական և գործարար զարգացման վերաբերյալ տեղեկատվություն ՏԻՄ-երին,կառավարության ներկայացուցիչներին,գործարարներին և շահագրգիռ այլ խմբերին,
լ/ հավաքագրում,մշակում և ներկայացնում է սոցիալական ,տնտեսական ժողովրդագրական և համայնքային տվյալներ, որոնք կաջակցեն ՏԻՄ աշխատանքներին,
խ) բացահայտում է տեղական գործարարության զարգացման կարիքները և նպաստում է արդյունավետ մարքետինգային խրախուսման միջոցառումների կիրառմանը ՝ներդրումների ներգրավման նպատակով,
ծ/ հավաքագրում է տեղեկատվություն միջազգային տոնավաճառների,ցուցահանդեսների վերաբերյալ,
կ) աջակցում է տեղական արժեքային շղթաների զարգացմանը,
հ/աջակցում է աշխատուժի զարգացման գործընթացին,
ձ/ նպաստում է բիզնեսի աջակցմանը ուղղված ծառայությունների զարգացմանը և ստեղծում բիզնեսի աջակցման համապատասխան մեխանիզմներ,
ղ/հանդես է գալիս փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ )զարգացմանը ուղղված վարկային միջոցների ձևավորման առաջարկներով ,
ճ) կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,
մ) ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Ներկայացվող պահանջները
ա) առնվազն միջնակարգ կրթություն, 

բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <Համայնքային ծառայության մասին>, <Պետական կառավարչական հիմնարկների մասին>, <Իրավական ակտերի մասին>, <Տեղական ինքնակառավարման մասին>, <Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին>, <Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթը կկայանա 2020 թվականի հունիսի 24-ին, ժամը՝ 10.30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1:

2. Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3.2-6)

Առաջին կարգի մասնագետը `
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով.

բ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ վերահսկում է համայնքի տարածքում ոչ պետական սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, կազմակերպում է համայնքային ենթակայության սպորտային հաստատությունների աշխատանքները, վերահսկողություն է իրականացնում Արենի բնակավայրում գնտվող մարզադահլիճի նկատմամբ, պատասխանատվություն է կրում մարզադահլիճի գույքի և այլ սպորտային պարագաների, ինչպես նաև շինության պահպանման և շահագործման համար .

գ) կազմակերպում է համայնքի երիտասարդությանը վերաբերվող համայնքային միջոցառումները, համակարգում է համայնքային երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների, ազգային տոների հետ կապված զանգվածային միջոցառումների աշխատանքները, նպաստում է ավանդական ազգային սպորտաձևերի վերականգնմանն ու տարածմանը, ապահովում է դրանց կապը այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ .

դ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր .

ե) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում է լրացումներ համայնքի ղեկավարի /որոշումներ, կարգադրություններ/, ավագանու /որոշումներ/ և քարտուղարի /հրամաններ/ կողմից ընդունված իրավական ակտերի գրասենյակային գրքերում, ինչպես նաև հաշվառման մատյաններում. 

զ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
է) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ը) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
ի/ ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):

Ներկայացվող պահանջները
ա) առնվազն միջնակարգ կրթություն, 

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին>>, «Տեղական ինքնակառավարման մասին>>, «Իրավական ակտերի մասին>>, <<Ֆիզկական կուլտուրայի և սպորտի մասին>>, <<Մշակութային օրենսդրության հիմունքների մասին>> օրենքների աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթը կկայանա 2020 թվականի հունիսի 24-ին, ժամը՝ 12.30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում: Հասցեն` բն. Շատին, փողոց 1, շենք 1, Եղեգիսի համայնքապետարան:
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում
դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել,
ե) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի
է) անձնագրի պատճենը։

Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հունիսի 9-ին ժամը 18.00-ը:

 

ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հեռախոս՝ +37477 67 20 34

 

Հայտարարված է` 21.05.2020

Վերջին ժամկետը` 09.06.2020

Պատասխանատու անձ` Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգիսի համայնք գ. Շատին, փողոց 1 , շենք 1
Հեռ.` +374. 77 67 20 34
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37