Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝99-2-Ղ5-2)
քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝99-2-Ղ5-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝99-2-Ղ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 20-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և 14:30-ից- 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի <Հարցարան> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննը ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

• Սահմանադրություն
Գլուխ 1 հոդվածներ 1, 2, 4, 5, 14, 21
Գլուխ 2 հոդվածներ 48, 49
Գլուխ 5 հոդվածներ 124, 131, 134
Գլուխ 6 հոդված 147
Հղումը՝ https://www.president.am/hy/constitution-2015/

• ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Գլուխ 13 հոդված 100
Գլուխ 18 հոդված 158
Գլուխ 19 հոդվածներ 184, 188
Գլուխ 21 հոդված 2296
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150003

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 5 հոդված 26
Գլուխ 7 հոդվածներ 31,32
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120733

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 6,8,10
Գլուխ 3 հոդվածներ 14,15
Գլուխ 4 հոդված 20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդված 5
Գլուխ 2 հոդվածներ 7,9, 12,
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 6 հոդված 23
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
• «Քաղաքացիական ծառայության մասին»ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդված 4
Գլուխ 2 հոդվածներ 5,6
Գլուխ 3 հոդվածներ 8,16,17
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 5 հոդվածներ 20,21,24
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Տարածքային կառավարման մասին»ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 5, 6, 9, 11, 13, 14, 15
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=152117

• «Գնումների մասին» ՀՀ օրենք
Բաժին 1 հոդված 13
Բաժին 3 հոդված18
Բաժին 4 գլուխ 3 հոդված37
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
• Հոդվածներ 3,5,6
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

• ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» թիվ 1287-Ն
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=126659
• ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 72-ն
Հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=53033
• ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» թիվ 1239-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=126447

• ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 2-ի «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման կարգը հաստատելու մասին» 102 հրաման
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=19678

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3., Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• <<Հայոց լեզու և հայ գրականություն >> 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920
• <<Գրավոր խոսք >>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• <<Աշխատակազմի կառավարում>> կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• <<Խնդրի լուծում>> կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
•<<«Որոշումների կայացում>> կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր,Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@mta.gov.am:
Թեսթի ձևանմուշը 

Հայտարարված է` 20.03.2020

Վերջին ժամկետը` 31.03.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45