Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.5-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 21-ից մինչև 2020 թվականի մարտի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և 14:30-ից- 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի <Հարցարան> և <Արդի հիմնախնդիրներ> ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
• ՀՀ Սահմանադրություն
Գլուխ 1 հոդվածներ 1,2,4,5,6, 14,21
Գլուխ 2 հոդվածներ 47,48,49
Գլուխ 5 հոդվածներ 124, 129, 131, 134,
Գլուխ 6 հոդված 147

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 5 հոդվածներ 26,31,32

• <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 4,8,10
Գլուխ 3 հոդվածներ 14,15
Գլուխ 4 հոդված 20,28

• <Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդվածներ 5
Գլուխ 2 հոդվածներ 7,9, 12,
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 6 հոդվածներ 22,23

• <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդված 4
Գլուխ 2 հոդվածներ 5,6
Գլուխ 3 հոդվածներ 8,16,17
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 5 հոդվածներ 20,21,24

• <Տարածքայի ն կատավարման մասին> ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 5,6,9,10,11,12,13,14,15,17

• <Սոցիալական աջակցության մասին> ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 6,12,15,17
Գլուխ 5 հոդված 29
Գլուխ 7 հոդվածներ 33, 36.1
Գլուխ 8 հոդված 38

• <Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին> ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդվածներ 2,3
Գլուխ 2 հոդվածներ 4,7,8,11

• <Պետական կենսաթոշակների մասին> ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդվածներ 3,7,8
Գլուխ 2 հոդվածներ 11,12,13
Գլուխ 5 հոդված 18
• «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 9,18
• <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդվածներ 3,4,5,6

Իրավական ակտերի հղումը՝ https://www.arlis.am
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3., Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
• <Հայոց լեզու և հայ գրականություն> 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2,
• <Գրավոր խոսք>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am /հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

•<Աշխատակազմի կառավարում> կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am
• <Խնդրի լուծում>.կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am
• <Որոշումների կայացում>. կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր,Շահումյան 5), հեռախոսահամար՝ +374281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@mta.gov.am
Թեսթի ձևանմուշը կցվում է

 

Հայտարարված է` 21.02.2020

Վերջին ժամկետը` 03.03.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40