Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 99-2.-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում ( ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1)
անձնագիր (ՀԾ համարանիշ).
2)
դիպլոմ (առկայության դեպքում).
3)
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4)
արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի <Հարցարան> և <Աշխատանքային իրավիճակ> ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 111 120 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի փետրվարի 10-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374281-2-55-95 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.vayotsdzor.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

05 փետրվար 2020թ

Հայտարարված է` 05.02.2020

Վերջին ժամկետը` 10.02.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-01-22 19:07:30