Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է մրցույթ քարտուղարության ընդհանուր բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 99-2.-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 20-ին, ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում ( ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում).
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի <Հարցարան> և <Աշխատանքային իրավիճակ> ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 111 120 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2019 թվականի հունվարի 15-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374281-2-55-95 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.vayotsdzor.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:
10 հունվար 2020թ.
Հայտարարված է` 10.01.2020
Վերջին ժամկետը` 15.01.2020
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`