Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի գյուղական համայնքը հայտարարում է մրցույթ ՝ Խնձորուտի գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ / ծածկագիր 3.1-2 /,

Առաջատար մասնագետը`

ա) համակարգում է համայնքի տարածքի սերմնաբուծական, տոհմաբուծական և արհեստական սերմնավորման կայաններից օպերատիվ տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքները.
բ) ապահովում է համայնքի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներից օպերատիվ տվյալների հավաքագրումը և ամփոփումը.
գ) ապահովում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի պահպանման և շահագործման կազմակերպություններից օպերատիվ տվյալների հավաքագրումը.
դ) մասնակցում է համայնքի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքներին:
ե) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
է) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
ը) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
ժ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
լ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

ա)առնվազն միջնակարգ կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ անտառային և ՀՀ ջրային օրենսգրքերի, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙ Իրավական ակտերի մասինՙ,ՙ Ագրարային պետական տեսչությունների մասին՚, ՙԲնության պահպանության մասին՚,ՙԱնասնաբուժության մասին՚,ՙԲուսական աշխարհի մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կանցկացվի 2015թ. հոկտեմբերի 6-ին.. ` ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի գյուղապետարանի շենքում` գ.Խնձորուտ :

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Խնձորուտի գյուղապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` սեպտեմբերի 10-ը 2015թ.` մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խնձորուտի գյուղապետարանի աշխատակազմ /գ.Խնձորուտ, հեռախոս` /0282/ 94 1 88 և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն հեռախոս` (0281) 23061/:

Խնձորուտի գյուղական համայնքի ղեկավար `  Ժ. Նազարյան

 

 

Հայտարարված է` 26.08.2015

Վերջին ժամկետը` 10.09.2015

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40