Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքը հայտարարում է մրցույթ ՝ Շատինի գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ / ծածկագիր 2.3-3 /,

Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահը`

ա / ապահովում է հաշվապահական հաշվառման կազմակերպումը և իրականացնում նյութական , աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ճիշտ արտացոլումը հաշվետվություններում , ամփոփում է եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվարկները և հաշվեկշիռները .

բ / կազմակերպում է ապրանքանյութական արժեքների ,. դրամական միջոցների և հաշվարկների ստույգ գույքագրումը , ինչպես նաև կրեդիտորական պարտքերի ժամանակին վճարումը .

գ / հաշվարկում և ժամանակին ապահովում է պետական բյուջեի , հարկային , սոցիալական ապահովման մուծումները , աշխատողների աշխատավարձը և մատակարարների պարտքերի վճարումը .

դ) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ե) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
զ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
է) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
թ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ,
բ) ՀՀ Սահմանադրության , ՙ Համայնքային ծառայության մասին ՚ , ՙ Տեղական ինքնակառավարման մասին ՚ , ՙ Իրավական ակտերի մասին ՚ , ՙԳանձապետական համակարգի մասին՚ , ՙՀՀ բյուջետային համակարգի մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման մասին ՚, ՙԴրամարկղային գործառնությունների մասին ՚ Հայաստանի Հանրապետության օրենքների , աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն :

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերեն լեզվին։

Մրցույթը կանցկացվի 2015թ. հոկտեմբերի 7-ին. ` ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետարանի շենքում` գ.Շատին :


2. ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատինի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2.3-5 /,

Աշխատակազմի գլխավոր մասնագետը`

ա) համակարգում է համայնքի տարածքի սերմնաբուծական, տոհմաբուծական և արհեստական սերմնավորման կայաններից օպերատիվ տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքները.
բ) ապահովում է համայնքի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներից օպերատիվ տվյալների հավաքագրումը և ամփոփումը.
գ) ապահովում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի պահպանման և շահագործման կազմակերպություններից օպերատիվ տվյալների հավաքագրումը.
դ) մասնակցում է համայնքի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքներին:
ե) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
է) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ը) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
ժ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ,
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ անտառային և ՀՀ ջրային օրենսգրքերի, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙ Իրավական ակտերի մասինՙ,ՙ Ագրարային պետական տեսչությունների մասին՚, ՙԲնության պահպանության մասին՚,ՙԱնասնաբուժության մասին՚,ՙԲուսական աշխարհի մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերեն լեզվին։

Մրցույթը կանցկացվի 2015թ. հոկտեմբերի 7-ին. ` ժամը 13:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետարանի շենքում` գ.Շատին :


Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Շատինի գյուղապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` սեպտեմբերի 10-ը 2015թ.` մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Շատինի գյուղապետարանի աշխատակազմ /գ.Շատին, հեռախոս` /0281/ 99 2 82 և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն հեռախոս` (0281) 23061/:


Շատինի գյուղական համայնքի ղեկավար ` Մ.Սմբատյան

 

 

 

Հայտարարված է` 26.08.2015

Վերջին ժամկետը` 10.09.2015

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40