Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքը հայտարարում է մրցույթ ՝ Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար .

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքը հայտարարում է մրցույթ ՝
Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար .

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ / ծածկագիր 3.1-2 /,
2.
Առաջատար մասնագետը`

ա / սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը .
բ / մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներին .
գ / համակարգում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման աշխատանքները : Իրականացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի ամսեկան , եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների , հաշվեկշիռների կազմման , ներկայացման և վերլուծության աշխատանքները .
դ) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ե) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
զ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
է) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
թ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժ) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

ա)առնվազն միջնակարգ կրթություն,
բ)ՀՀ Սահմանադրության , <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Դրամարկղային գործառնությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն :
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 30-ին.. ` ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի շենքում` գ.Եղեգիս :

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` սեպտեմբերի 10-ը 2015թ.` մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմ /գ.Եղեգիս, հեռախոս` /0281/ 99 4 72 և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն հեռախոս` (0281) 23061/:


Եղեգիսի գյուղական համայնքի ղեկավար ` Յու.Մկրտչյան

 

 

 

Հայտարարված է` 26.08.2015

Վերջին ժամկետը` 10.09.2015

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:50:49