Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ ՝ Վայքի քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքը հայտարարում է մրցույթ ՝
Վայքի քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար .
1. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ / ծածկագիր 2.1-2 /
Ներքին աուդիտի բաժնի պետը`
ա/ կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի մասնագետին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը.
բ/ համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ/ անհրաժեշտության դեպքում` իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
դ/ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
ե/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
զ/ համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի համայնքային ծառայողի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը.
է/ կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին
ը/ հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
թ/ պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը.
ժ/ պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը ի/ յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք լ/ համայնքի ղեավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
խ/առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.
ծ/ կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ.
կ/ հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
հ/ անհրաժեշտության դեպքում, խորհդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.
ձ/ ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
ղ/ համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակություններին.
ճ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ և բաժնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
մ/ ունի օրենքով, բաժնի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
Բաժնի պետը, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իականացնելու իրավունք չունի:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա/բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի, դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում,
բ/ ունի ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի / կարդում, կարողանում է բացատրվել/:
Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 8-ին.. ` ժամը 10:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի շենքում` ք.Վայք, Շահումյան 18 :
2. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2.3-3 /
Աշխատակազմի գլխավոր մասնագետը`
ա/ Կազմակերպում է համայնքի գլխավոր հատակագծի կազմումը, հողօգտագործումը քաղաքաշինության գործունեության բնագավառում .
բ/ ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարգավորում է համայնքի քաղաքաշինության բնագավառում հողօգտագործման հարաբերությունները և առաջարկություն է ներկայացնում համայնքի սահմանների փոփոխման վերաբերյալ.
գ/ սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին
դ/ կազմում է կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, եզրակացություն է ներկայացնում ճարտարապետաշինարարական նախագծերի վերաբերյալ .
ե/ սահմանված կարգով նախատեսում է համայնքի տարածքում շինարարության (քանդման ) թույլտվության որոշման նախագծերը, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.
զ/ սահմանված կարգով նախապատրաստում է համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործման փաստարկման ձևակերպման որոշման նախագծերը.
է/ իրականացնում է համայնքի տարածքում ինքնակամ շինարարության կանխարգելման ու կասեցման աշխատանքները և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
ը/ իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունները համայնքի սեփականություն ճանաչելու հետ կապված աշխատանքները և նախապատրաստում համապատասխան որոշման նախագծեր.
թ/ նախապատրաստում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության որոշման նախագծերը.
ժ/ առաջարկություն է ներկայացնում շենքերի և շինությունների համարակալման մասին, նախապատրաստում է հասցեների տրամադրման որոշման նախագծերը.
ի/ կազմում է համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման և այլ քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացություններ, հատակագծեր, գծագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
լ) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
խ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
ծ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
կ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
հ) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
ձ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ղ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա)բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ,
բ) ունի ՀՀ Սահմանադրության , <<Համայքային ծառայության մասին >>, <<Տեղական ինքնակառավարման մասին >>, <<Իրավական ակտերի մասին >>, <<Քաղաքաշինության մասին >> , ՀՀ Հողային օերնսգրքի Հայաստանի Հանրապետության օրենքների , աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն :
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին։
Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 8-ին.. ` ժամը 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի շենքում` ք.Վայք, Շահումյան 18 :
3. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2.3-4 /,
Աշխատակազմի գլխավոր մասնագետը`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ,
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին։
Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 8-ին.. ` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի շենքում` ք.Վայք, Շահումյան 18 :
4. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ / ծածկագիր 3.1-4 /,
Աշխատակազմի առաջատար մասնագետը`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
է) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա)առնվազն միջնակարգ կրթություն.
բ)<<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 8-ին.. ` ժամը 16:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի շենքում` ք.Վայք, Շահումյան 18 :
5. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ / ծածկագիր 3.1-7 /,
Աշխատակազմի առաջատար մասնագետը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա)առնվազն միջնակարգ կրթություն.
բ)<<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կանցկացվի 2015թ. սեպտեմբերի 8-ին.. ` ժամը 17:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետարանի շենքում` ք.Վայք, Շահումյան 18 :
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Վայքի քաղաքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` օգոստոսի 20-ը 2015թ.` մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Վայքի քաղաքապետարանի աշխատակազմ /ք.Վայք, Շահումյան 18, հեռախոս` /0282/ 9 28 66 և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն հեռախոս` (0281) 23061/:
Վայքի քաղաքային համայնքի ղեկավար ` Ա.Սաղաթելյան
Հայտարարված է` 04.08.2015
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Վայքի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` Վայոց ձորի մարզ, 3801, ք. Վայք, Շահումյան 18
Հեռ.` +374.282 9 28 66