Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

«Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
   Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչը պետք է ունենա`
1) միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
   Ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 78830 (յոթանասունութ հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
   Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից՝ ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:
   Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 13։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 15։30-ին, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։
   Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf։

 

Հայտարարված է` 14.09.2026

Վերջին ժամկետը` 12.10.2026

Պատասխանատու անձ` «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ
Հասցե` ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13
Հեռ.` +374 94983344
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-18 17:03:18