Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին


ՀՀ Վայոց ձորի Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հրավիրում է անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի մասնագետի (99-31.2-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5):
Վարկանիշային ցուցակում 1-5-րդ համարներում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետի օրն է 2026 թվականի սեպտեմբերի 16-ը ժամը 24:00-ն:
Վարկանիշային ցուցակում 1-5-րդ համարներում գրանցված թեկնածուների կողմից մասնակցությունը չհաստատելու դեպքում 6-11-րդ համարներում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետի օրն է 2026 թվականի սեպտեմբերի 18-ը ժամը 24:00-ն:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
1) անձնագիր, նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք),
2) առնվազն միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթ,
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (ցանկության դեպքում),
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայական:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
• ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
Հիմնական աշխատավարձը 139 776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ http://vdzor.mtad.am/ պաշտոնական կայքի http://vdzor.mtad.am/vacancies/ հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0281-2-42-68/116 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.vayotsdzor.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Հայտարարված է` 14.09.2026

Վերջին ժամկետը` 16.09.2026

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` 0281-2-42-68/116
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-18 17:03:18