Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
«ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոն զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:
Դաստիարակի հաստիքի համար սահմանված է 1․12 հաստիքային միավոր, պաշտոնային դրույքաչափը՝ 176579 (հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ:
Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ՝ մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ՝ համաձայն Ն/դ կրթության մասին օրենքի 17-րդ հոդվածի 1.1 կետի։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, հասցեն Եղեգնաձոր համայնք Գլաձոր բնակավայր 33 փ., 2-րդ փակուղի շենք 2 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 23.10.2024թ-ի №1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 12։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո, Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 33 փ., 2-րդ փակուղի, շ. 2 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf
Հայտարարված է` 27.08.2026
Վերջին ժամկետը` 24.09.2026
Պատասխանատու անձ` «ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ
Հասցե` Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 33 փ., 2-րդ փակուղի, շ. 2
Հեռ.` +374 93690179
էլ. փոստ`


